Դենիել Քրեյգը և Ռեյչել Ուեյցը նախօրեին դարձել են Նյու Յորքում կայացած 2014 Night of Opportunity Gala ընթրիքի հյուրերը, գրում է spletnik.ru-ն:
Աստղային զույգը ոչ միայն հայտնվել է կարմիր գորգին, այլև արժանացել է հատուկ մրցանակի. 46-ամյա դերասանին և նրա 44-ամյա կնոջը պարգևատրել են The Opportunity Network բարեգործական կազմակերպությունում նրանց գործունեության համար:
Ջեյմս Բոնդի դերկատարն ու նրա կինը վաղուց են աջակցում հիմնադրամին, որն օգնում է չունևոր ընտանիքիների ուսանողներին սովորել հեղինակավոր բուհերում և կազմակերպել իրենց կարիերան:
Բարեգործական երեկոյի համար Ռեյչելը Narciso Rodriguez-ի բաց գույնի զգեստ է ընտրել:









































