Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Նիկոլ Փաշինյանի ազդակը նախկին օլիգարխիային. «անտեսանելի» չի լինելու

Հայաստանը չի թողնվելու «անտեսանելի ձեռքին»՝ Երևանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության թեմայով խորհրդաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իհարկե պետք է լինի ազատ, մրցակցային, շուկայական տնտեսություն, սակայն խոսքը դրա բովանդակության մասին է, իսկ, այսպես ասած, ընթացքի, կառավարման տեսանկյունից «անտեսանելի ձեռքի» տրամաբանությամբ կարող է պարզվել, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայից կամ այլ տեղից էժան ապրանքի երկիր, որ բերում են ու վաճառում:

Փաշինյանի հայտարարությունն ունի սկզբունքային նշանակություն, և այն փաստացի վերաբերում է տնտեսական քաղաքականության առանցքային հարցի՝ կառավարման տրամաբանությանը, ինքնահոսի բացառմանը: Վարչապետը փաստորեն հայտարարում է տնտեսական քաղաքականության «գաղափարական» կարևոր ասպեկտի մասին՝ պետությունն ունենալու է միջամտություն և լինելու է ոչ միայն կանոնները հսկող, օրենքը հսկող, այլ նաև տնտեսական տրամաբանություն և գործընթաց ուղղորդող, պետական առաջնահերթություններին համահունչ տնտեսական հոսքեր ձևավորող: Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն դրանք իրենց բովանդակությամբ, ուղղվածությամբ, ինչպիսին կլինեն ինքնին որպես մեխանիզմ, ինչ տեխնիկական գործիքակազմով կիրականացվեն, սակայն առանցքային մի ուղենիշ տրված է՝ չի լինի ինքնահոս, չի լինի «անտեսանելի» ձեռք, երբ ամեն ինչ թողնվում է շուկայի կառավարման:

Մեծ հաշվով՝ սա նաև տնտեսական անվտանգության հարց է և նաև ազդակ արտաքին հնարավոր գործընկերներին, ովքեր կարող են պատկերացում կազմել Հայաստանի կառավարության սկզբունքային պատկերացման մասին: Վերջին հաշվով՝ Հայաստանի տնտեսությունը մի կողմից՝ չափազանց թույլ և խոցելի է ինքնահոսի մատնելու համար, մյուս կողմից՝ նաև Հայաստանը լինելով պատերազմող պետություն, գտնվելով զարգացման համար առանձնահատուկ պայմաններում՝ անշուշտ չի կարող իրեն թույլ տալ, այսպես ասած, ազատական տնտեսական կառավարման տրամաբանությամբ զարգացում:

Հայաստանի պարագայում էապես անհրաժեշտ է տնտեսական և անվտանգային քաղաքականությունների կապակցումը, համադրված զարգացումը: Իհարկե, այստեղ կա որոշակի նուրբ սահման, որովհետև ի վերջո բավականին լուրջ հարց է նաև բիզնեսի, տնտեսության գործունեությանը պետության միջամտությունը բացառելը: Սա մյուս ծայրահեղությունն է, որը ևս չպետք է թույլ տալ՝ պետությունը որևէ տրամաբանությամբ չպետք է դառնա բիզնեսի մրցակից կամ չպետք է «մրցակցության ուղղություն» թելադրի: Պետք է խուսափել երկու ծայրահեղությունից էլ՝ թե՛ անտեսանելի ձեռքի, թե՛ պետության, այսպես ասած, անկասելի ձեռքի: Իսկ մասնավորապես «անտեսանելի ձեռքի» բացառման հարցն այստեղ ունի մեկ այլ՝ շատ կոնկրետ սկզբունքային նշանակություն:

Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս տնտեսական իրադրությունն ու, այսպես ասած, ստատուս-քվոն, ձևավորված լինելով նախկին իշխող ամբողջատիրական-կոռումպացված համակարգի պայմաններում և կանոններով, ունեն առանձնահատուկ «անտեսանելի ձեռք» կամ լավ էլ տեսանելի ձեռք՝ նախկին օլիգարխիան կամ քրեաօլիգարխիան, որը նոր իրավիճակում զգալիորեն բերվել է օրինականության դաշտ, բայց այդուհանդերձ այդ դաշտում է նախկին քառորդ դարից քայլ առ քայլ կուտակված, այսպես ասած, մրցակցային դիրքային և ռեսուրսային առավելություններով:

Այստեղ կա շատ կոնկրետ խնդիր, երբ պետությունը մի կողմից՝ երաշխավորելով սեփականության անձեռնմխելիությունը, մյուս կողմից՝ այդուհանդերձ պետք է կարողանա կարգավորել և զսպել նախկինում արտոնյալ պայմաններում ձեռք բերված առավելության ներկայիս, այսպես ասած՝ օրենքով խնդիր չունեցող, սակայն խորքային առումով անհավասար դրսևորումը բոլոր այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կներգրավվեն տնտեսական հեղափոխության առաջարկին և կփորձեն իրենց տեղն ունենալ տնտեսական ստատուս-քվոյում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում