Nokia-ն ստացել է չինական իշխանությունների հավանությունը իր բջջային բիզնեսը Microsoft Corp-ին վաճառելու վերաբերյալ՝ հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերին Nokia-ն համաձայնեց վաճառել բջջային բիզնեսը Microsoft-ին 5,4 մլրդ եվրոյով (7,4 մլրդ դոլար): Այդուհանդերձ, ֆիննական ընկերությունը պահպանեց իր պատենտային պորտֆելը:
Nokia-ն նախկինի պես ակնկալում է, որ Microsoft-ի հետ գործարքը ավարտվելու է ապրիլին:









































