Առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանն (34-1, 21 նոկաուտ) իր հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 10-ին:
Մարտիրոսյանը կմենամարտի WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտի երեկոյի ժամանակ: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու են Քրիս Արեոլան ու Բերմեյն Սթիվերնը:
Մարտիրոսյանի հակառակորդի անունը դեռևս հայտնի չէ:
Մարտիրոսյանն իր վերջին մենամարտն անցկացրել է մարտի 21-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով Մարիո Լոզանոյի նկատմամբ:








































