Մալայզիական ավիաընկերության անհետացած Boeing-ի ուղևորները ողջ են և գտնվում են Քանդահարի մոտ: Այս մասին հայտնում է MK.ru-ն՝ հղում անելով ռուսական հատուկծառայությունների անանուն աբյուրին: Նրա խոսքով՝ այդ վարկածին են հակված նաև մի քանի այլ երկրների հետախուզական ծառայությունները:
Թերթի իրազեկչի խոսքով՝ պակիստանցի ահաբեկիչների կողմից օդանավի առևանգման նպատակը եղել է 20 ասիացի մասնագետներին վերցնելը, որոնց պահում են աֆղանա-պակիստանյան սահմանին գտնվող բունկերում: Մնացած ուղևորները գտնվում են Աֆղանստանում: Նրանք բաժանվել են 7-հոգանոց խմբերի և տեղավորվել են տնակներում:
Պարբերականի աղբյուրը հաստատում է, որ օդանավը կոտրած թևով կանգնած է գրունտային ճանապարհին, որտեղ էլ կոշտ վայրէջք է կատարել:
Ահաբեկիչների մտադրությունները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ չինացի մասնագետների առևանգումն անհրաժեշտ էր Պեկինի կամ Վաշինգտոնի հետ առևտրի համար:









































