Եվրոպան քաղաքական առաջնահերթություն չի տալիս «Հարավային հոսք» նախագծին: Այս մասին ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telelgraph-թերթը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Բարոզուն նշել է, որ հրաժարվելով «Հարավային հոսքից»՝ Եվրոպան կարող է գազ ստանալ Ադրբեջանից՝ Իտալիայով, բայց միայն այն դեպքում, եթե «Ադրբեջանը կարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշմանը»:
Նախագծի արժեքը կազմում է 50 մլրդ դոլար: Ինչպես նշում է թերթը, շինարարության դադարեցումը կարող է դառնալ Ղրիմի բռնակցման համար ԵՄ-ի կողմից Ռուսաստանի առաջին լուրջ պատիժը:
Պաշտոնական տվյալներով՝ գազատարի շինարարության ծրագրերը դեռևս ուժի մեջ են, սակայն Բարոզուի մեկնաբանությունները հաստատում են շշուկներն այն մասին, որ նախագիծը «քաղաքականապես մահացած է», գրում է թերթը:









































