Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Քադաֆին այլևս չի կարող մնալ Լիբիայում և պետք է թողնի իր պաշտոնը. «Քադաֆին պետք է հեռանա: Նա տեղ չունի ապագայի Լիբիայում: Մնացյալը քննարկումների առարկա է»,- ասել է Լավրովը, որի խոսքերը մեջբերում է Interfax գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը չի մասնակցում հակաքադաֆիական կոալիցիայի գործողություններին՝ անօրինական համարելով Լիբիայում իրականացվող գործողությունները:
Անցյալ շաբաթ Լավրովը հանդես էր եկել ՆԱՏՕ-ի քննադատությամբ, որի գործողությունները վնասարար էր գնահատել Լիբիայում իրականացվող օպերացիայի համատեքստում:









































