Citigroup ամերիկյան բանկը 18 ներդրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վճարելու մոտ 1.13 մլրդ դոլար՝ որպես վնասների փոխհատուցում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ֆինանսական հաստատության ներկայացուցչին:
Ըստ համաձայնության՝ փոխհատուցման վճարումը բանկին թույլ կտա հետ չգնել ներդրողներից նրա կողմից ավելի վաղ վաճառված արժեթղթերը: Դրանով հանդերձ՝ ներդրողները նաև իրավունք ունեն բանկի նկատմամբ նոր հավակնություններ ներկայացնել: Պայմանավորվածությունը պետք է արժանանա նաև դատարանի հավանությանը:









































