Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին երկրպագուների հետ կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով, գրում է viva.ua-ն:
37-ամյա գեղեցկուհին սոցցանցի իր էջում կոչ է արել կանանց հետևել իրենց օրգանիզմին: Դրանից բացի, Թինան իր երկրպագուներին տեղեկացրել է, որ երիտասարդ և գեղեցիկ մնալ իրեն օգնում են խնձորները:
«Թագավորական համալսարանի գիտնականներն ասում են, որ օրական մեկ խնձորը օրգանիզմը 17 տարով երիտասարդացնում է»,- գրել է Կանդելակին:












































