Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը սկսեց ցնցելով. ինչպիսին է լինելու շարունակությունը

Հոկտեմբերի 6-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը, որով փաստացի մեկնարկեց Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, մեծ տպավորություն էր թողել բոլոր ականատեսների վրա: Թերևս, ավելորդ չի լինի օգտագործել նաև «ցնցել» բնորոշումը՝ համերգն իսկապես ցնցել էր ականատեսներից շատերին: Այս հանգամանքը, սակայն, ոգևորիչ լինելուց զատ, պետք է առիթ լինի խորհելու համար՝ այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցող համաշխարհային այդ բացառիկ իրադարձությունը ոչ միայն չհիշվի լոկ այդ ցնցող համերգային մեկնարկով, այլ նաև գործնականում դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում Հայաստանի ներգրավվածության նոր մեկնակետ, կամ նոր խթան, այդ կարևոր նպատակին ընդառաջ գնալու նոր ալիք:

Հայաստանը դիմավորեց իր հյուրերին ցնցող համերգով, բայց իր հյուրերին պետք է ճանապարհի այնպիսի աշխատանքով, որը Հայաստանն ու հյուրերին կբաժանի միայն ֆիզիկապես, իսկ զուտ աշխատանքային առումով մենք այլևս կլինեն մեր հյուրերից՝ համաշխարհային ՏՏ ոլորտի հռչակավոր սուբյեկտներից, անհատներից, կազմակերպություններից անբաժան: Ի վերջո, մեր խնդիրը, մեծ հաշվով, հյուր ընդունելն ու պատվով ճանապարհելը չէ, այլ հասնելը մի աստիճանի, մի իրողության, երբ աշխարհի հետ մեր հարաբերությունն այլևս չենք կառուցի հյուր ընդունելու կամ հյուր գնալու տրամաբանությամբ, այլ աշխարհը կդիտարկենք որպես տուն, որտեղ ապրում ենք մենք բոլորս, այդ աշխարհը բոլորով ավելի լավ ու անվտանգ դարձնելու, մեր բոլորի կամքն ու միտքը մարդկությանը ծառայեցնելու համար: Իհարկե, այդ հանգամանքը հնչում է ավելի շատ պաթետիկ, իսկ իրականությունը դիտվում է շատ ավելի կոշտ ու նույնիսկ դաժան՝ աշխարհաքաղաքական մրցակցություն, պատերազմներ, ռիսկեր, մարտահրավերներ: Դա այդպես է, բայց, միևնույն ժամանակ, այդ իրողություններն էլ ավելի անհրաժեշտ են դարձնում համաշխարհային արդիական կյանքի մասնակցայնությունը, այդ թվում՝ պետությունների և հանրությունների համար՝ որպես քաղաքական և անվտանգային ռեսուրս:

Թե՛ աշխարհը չպետք է հյուր լինի Հայաստանում, թե՛ Հայաստանը, հայաստանցին, հայը չպետք է հյուր լինի աշխարհում, այլ զգա ինչպես իր տանը, տանտիրոջ պատասխանատվությամբ վերաբերի աշխարհին, և ըստ այդմ, մեր խնդիրների հանդեպ էլ համարժեք պատասխանատվություն կստանանք աշխարհից: Այդ առումով է, որ ՏՏ համաշխարհային կոնգրեսը Հայաստանի համար լոկ ոլորտային իրադարձություն չէ, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաներն էլ աշխարհում վաղուց արդեն զուտ ոլորտ չեն, այլ շարժիչ ուժ՝ համաշխարհային շարժիչ, և այդ բառի ամենևին ոչ տեխնիկական իմաստով, տեխնոլոգիական իմաստով: Ի վերջո, ոլորտում թռիչքաձև զարգացումը, որը գործնականում վերածվել է թռիչքաձև առօրյայի, պայմանավորված է եղել նաև հոգեբանությամբ, մտածողությամբ և արժեհամակարգային, գաղափարական պատկերացումներով, աշխարհի հանդեպ սեփական պատասխանատվության, նաև տանտիրոջ զգացումով, այդ բառի բոլոր իմաստներով:

Այստեղ է, որ շատ կարևոր է, թե համերգով ներկայանալով աշխարհին, մենք ինչ բովանդակությամբ կերկխոսենք աշխարհի հետ ընդհանրապես, ոչ միայն անցնելիք երեք օրերի ընթացքում: Որպեսզի ՏՏ համաշխարհային կոնգրեսը Հայաստանում ավարտի իր աշխատանքը, սակայն Հայաստանն ու ՏՏ համաշխարհային հանրությունը ոչ միայն հրաժեշտ չտան միմյանց, այլ դուրս գան հարաբերության նոր մակարդակ, որտեղ զուտ նորարար մասնագիտական մոտեցումներից զատ, առանցքային երկխոսություն կլինի հենց համաշխարհային առաքելության բազմաշերտ համատեքստում:

Հակառակ դեպքում, մենք կարող ենք դիտարկվել իբրև ՏՏ համաշխարհային համայնքի մասնագիտական և նորարական լուրջ համալրում, սակայն մենք չենք կարող ներգրավվածություն ունենալ տեխնոլոգիական հեղափոխության «քաղաքակրթական համատեքստում»: Իսկ դա նշանակում է օգտվել համաշխարհային հեղափոխության արդյունքից, սակայն չլինել դրա բաժնետեր, այդ բառի արդեն քաղաքական, անվտանգային իմաստով: Մինչդեռ այդ տիրույթում մեր ներուժն ու հնարավորությունը, մեր, այսպես ասած, «բազան» ոչ միայն պակաս չէ, քան գիտատեխնիկական և մասնագիտական ռեսուրսը, այլ, թերևս, բացառիկ է համաշխարհային մասշտաբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում