«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Նյուքասլ»-ի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (4:0) իր թիմակիցներին վստահություն կհաղորդի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բավարիա»-ի դեմ պատասխան խաղից առաջ:
«Այդ հաջողությունը մեզ էներգիա կհաղորդի «Բավարիա»-ի դեմ չորեքշաբթի կայանալիք խաղում: Առաջին հանդիպմանը «Օլդ Թրաֆորդ»-ի աջակցությունը մեր հաղթաթուղթը դարձավ անձիջում խաղում:
Դա հիանալի երեկո էր, և ես ուրախանում էի, երբ նայում էի տրիբունաներին: Չորեքշաբթի օրը թիմին ես կաջակցեմ տանը՝ հեռուստացույցի դիմացից՝ զգուշանալով «Ալյանս Արենա»-ից՝ Եվրոպայի ամենաբարդ մարզադաշտերից մեկից: Բայց ես գիտեմ, որ մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք, և վստահ եմ, որ կարող ենք անցնել մրցակցին»,-նշել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Խուան Մատան «Յունայթեդ»-ի կազմում չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին, քանի որ նա «Չելսի»-ի կազմում արդեն խաղացել է այս մրցաշարում:









































