El Pais-ի փոխանցմամբ` Քաթարի «Ալ Սաադ» ակումբի հարձակվող Ռաուլը կարող է MLS տեղափոխվել առաջիկա ամռանը:
Հիշեցնենք` 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը արաբական թիմի հետ լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ նոր պայմանագիր ֆուտբոլիստը չի ցանկանում ստորագրել: Լեգենդար հարձակվողը կարող է շարւնակել կարիերան Ամերիկայի առաջնությունում:
Հարկ է նշել, որ վնասվածքները, որոնք վերջին ժամանակաշրջանում ասես հետապնդելիս լինեն Ռաուլին, կարող են ստիպել նրան ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:








































