Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վարորդները սպառնում են Երևանը թողնել առանց տրանսպորտ

Մայրաքաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրման սակագինը շարունակում է մնալ թեժ քննարկումների ու վեճերի առարկա. ուղևորափոխադրողները պնդում են, որ այլևս անհնար է աշխատել գործող 100 դրամ սակագնով, իսկ սակագնի բարձրացումը կարող է տրանսպորտից օգտվելը դարձնել ոչ մատչելի շատերի համար:

Ապրիլի 4-ին տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի նիստում ներկայացվեցին մասնավոր մի ընկերության ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ միկրոավտոբուսի ուղեվարձը պիտի կազմի միջինը 207 դրամ, դիզելային վառելիք սպառող ավտոբուսինը՝ 252, իսկ գազով աշխատող ավտոբուսինը՝ 196 դրամ:

Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ զուտ թվաբանությանը նայելու դեպքում ամեն ինչ ճիշտ է, սակայն եթե մեր ժողովրդի վճարունակությանը նայենք՝ նման թվերով ուղևորների սպասարկման տարբերակ չունենք:

«2008 թվականից ուղևորափոխադրող ընկերությունները քաշ-քաշ անելով գալիս են, իսկ այս վերջին ութ ամիսներին շարունակում են սպասարկել՝ մեծ վնասներ կրելով: Ընդհանուր ժողովներին այլևս չսպասարկելու առաջարկություններ կան, սակայն մենք այդ որոշմանն ամեն կերպ խոչընդոտել ենք, որովհետև ումի՞ց ենք հրաժարվում՝ մեր ժողովրդի՞ց: Բայց վաղը եթե քաղաքը մնա առանց տրանսպորտի, ի՞նչ ենք անելու: Լավ, ի՞նչ ենք մենք ուզում: Վաղը տրանսպորտը կանգնեց, ի՞նչ ենք անելու, ի՞նչ է լինելու, հավատացեք՝ ահավոր վիճակ. չեն կարողանալու գնալ աշխատանքի, ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ, պատկերացնում եք, չէ՞: Հիմա փոխադրողներին նման քայլի՞ են հրահրում: Վաղը եթե նման վիճակի առաջ կանգնենք, էս մեր ակտիվիստներն ի՞նչ են անելու. 99 տոկոսը սեփական մեքենաներ ունի, ո՞վ է տուժելու՝ ժողովուրդը, ումի՞ց են պահանջելու՝ քաղաքապետարանից ու քաղաքապետից»,- ասաց նա:

Եղիազարյանը նշեց, որ հրապարակված թվերն իրենք դեռ սեպտեմբերից գիտեին, ապա հավելեց՝ նախ փոխադրավարձը պիտի պարզեն, հետո անցնեն հաջորդ քայլին, չեն թողնում այդ քայլին անցնել, որ լուծումներ գտնեն խոցելի խմբերի համար, իսկ խոցելի խմբերից են թոշակառուները, ուսանողները, բազմանդամ ընտանիքի անդամները: Եղիազարյանը նշեց, որ իրենք առաջարկում են լրավճար տալու՝ աբոնեմենտային մեխանիզմը. եթե մարդուն պետք է, որ նա օգտվի թիվ 17 երթուղուց, նա պիտի ձեռք բերի դրա աբոնենտներ, և քանի աբոնենտ կվաճառի այդ երթուղին սպասարկողը, պետությունից այնքան լրավճար ձեռք կբերի: «Մարդը թոշակառու է, բայց նա չպիտի բազմոցից էն կողմ չգնա, չէ՞, քաղաքի մյուս ծայրում տղան է, ասենք, չգնա՞ տեսնի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այդ դեպքում քաղաքապետարանի վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է դրվում, Եղիազարյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ներքաղաքային փոխադրումները համարվում են ոչ շահութաբեր, և երբ իշխանությունը որևէ երթուղու մրցույթ է ներկայացնում, նաև տալիս է դոտացիա՝ այդ երթուղին սպասարկելու համար. կտրվի լրավճար, «և ոչխարները ողջ կլինեն, և գայլերը՝ կուշտ»:

Միության նախագահը կարծում է, որ բացի իր նշած խմբերից՝ մյուսների համար մատչելի կլինի 150 դրամը, որը, սակայն, ուղևորափոխադրողներին չի բավարարի, իրենք դրա համար իշխանություններից կշարունակեն պահանջել ևս 50 դրամ: Սակագնի բարձրացման դեպքում Եղիազարյանը խոստանում է, որ դրական արդյունքները իրենց զգացնել կտան չորս ամսվա ընթացքում: Երբ իրենք աշխատեն նոր ուղեվարձով, բանկերն արդեն «լայաղ կանեն» իրենց հետ սեղան նստել, ու իրենք գումարներ կվերցնեն ու նոր շարժակազմ ձեռք կբերեն, նաև սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար հարմարություններ կստեղծեն:

Հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս արդեն սպասվո՞ւմ է ուղեվարձի թանկացում, Եղիազարյանը դժվարացավ պատասխանել: «Չեմ կարող ասել, այդ հարցի պատասխանը ես չունեմ, չնայած 7 երթուղի դադարել են սպասարկել, փաստորեն դրանցից օգտվողներն արդեն իսկ 200 դրամ են վճարում . երկու տրանսպորտ փոխելով են հասնում տեղ»,- ասաց նա:

Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ, հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանը հանձնաժողովի վերջին նիստն ամփոփելով՝ նախ դրական համարեց այն, որ իրենք կարողացան քվեարկության դնել հարցերը, ինչը մինչ օրս հնարավոր չէր անել: Երկրորդ՝ ըստ էության առարկություն չի եղել, որ մինչ օրս կարծես անհավասար վիճակ է ստեղծված եղել, բացի այդ՝ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ևս մեկ անգամ փաստեց՝ անդրադարձ կլինի անգամ այն բաղադրիչներին, որոնց վերաբերյալ արդեն քվեարկություն եղել է:

«Նախորդ նիստում ես ըստ էության առարկայական առարկություններ չլսեցի, հաշվի առնելով նաև այն, որ նույն կերպ քննարկվել էր ծախսերի բաղադրիչը՝ հարկ համարեցի ևս մեկ անգամ նշել այն, ինչը զարմանք է հարուցում. ինչպես է լինում, որ տնտեսագետները կողմ են քվեարկում մի բանի, որը կարծեմ գոյություն չունի: Ծախսերը քննարկելիս ես բարձրաձայնում էի, որ գոյություն չունի ներգրավված ֆինանսական միջոցի արժեք ծախսը, բայց դա ասելուց հետո գրեթե բոլորը կողմ քվեարկեցին: Այն, որ այսօր փաստվեց՝ կարծես ոչ ոք հանձնաժողովում տեսակետ չի ներկայացրել, դա արդեն ակնառու էր և փաստ: Մեծամասնությունը տեղում ծանոթանում էր փաստաթղթին և հենց տեղում քվեարկում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԶԼՄ-ները ոչ միայն պիտի փոխանցեն բոլոր կողմերի կարծիքը, այլև հարցի վերաբերյալ տան սեփական վերլուծությունը:

Պիպոյանի խոսքով՝ եթե այդքան հեշտ լիներ ապացուցել տրանսպորտի ինքնարժեքի՝ 100 դրամից բարձր լինելը, ապա այդ սակագինը վաղուց բարձրացրած կլինեին: Հանրության համար լավագույն տարբերակն, ըստ նրա, այն է, որ իրենք վճարեին 100 դրամ, մնացածը պետությունը սուբսիդավորեր: «Բայց՝ ներողություն, եթե մի բանի ինքնարժեքը 100 դրամ է կամ ավելի ցածր, կամ էլ՝ կարելի է ունենալ ավելի ցածր ինքնարժեք, ի՞նչ անենք, ինչո՞ւ վճարենք, կամ ինչո՞ւ պետությունը վճարի, չէ՞ որ պետբյուջեն գոյանում է մեր վճարած հարկերից»,- ասաց նա:

Պիպոյանը հորդորում է՝ տեսական կողմը թող առարկայական մերժեն, ապա հարց ուղղում՝ ինչո՞ւ չի հրապարակվում այն գումարի չափը, որով մասնավոր ընկերությանը պատվիրվել է ուսումնասիրություն կատարել: ՀԿ նախագահը նշում է՝ գուցե հանձնաժողովն ինքը մշակեր մոդել, որտեղ նույն միջոցները ծախսելով՝ շատ ավելի արդյունավետ ուսումնասիրություն կիրականացներ:

Պիպոյանն ուղղում է չբարձրացված այլ հարցեր նույնպես՝ որքա՞ն կկազմի ուղևորահոսքը քաղաքակիրթ երթևեկության պարագայում, չունե՞նք արդյոք քաղաքացիներ, ովքեր երեկոյան սպասում են տրանսպորտին, սակայն այն չի գալիս, ուստի տաքսուց են օգտվում, չկա՞ն մարդիկ, ովքեր ամոթ են համարում հասարակական տրանսպորտից օգտվելը, և պատճառն այն է, որ դրանով երթևեկելը հարմարավետ չէ, արդյոք մենք քաղաքակիրթ երթևեկություն ունե՞նք՝ սահմանված չվացուցակով:

«Ասում են՝ ցանցն անարդյունավետ է, շատ ներողություն. վատ ցանցի համար ինչո՞ւ եմ ես ինքնարժեք հաշվում, որպես ի՞նչ: Ցանցը վատն է, դա փաստում եք դուք, ձեր բերած փորձագիտական անալիզը՝ է, ցանցը փոխեք: Կամ՝ եթե մենք գիտենք, որ գազով շահագործվող մեքենայի ծախսերը շատ ավելի քիչ են, ինչի՞ ենք դիզելի գինը հաշվում: Է, չունենայիք: Գնացեք, բերեք գազով շահագործվող մեքենաներ, բերեք և այլընտրանք եղեք: Մեկը գազով է աշխատում, մեկը՝ դիզելով. Է, ձեզ ո՞վ է ասում՝ դիզելով բերեք, գումարն էլ քաղաքացուց ուզեք: Ներողություն, մենք՝ քաղաքացիներս, խնդրե՞լ ենք գծատերերին՝ գնացեք, դիզելով մեքենա բերեք, գազով չենք սիրում»,- ասաց նա: Պիպոյանը նշեց, որ տասնհինգ օրվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հանձնաժողովում ներկայացված փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի, դա ընդամենն ինչ-որ փոքր գնահատական է, որը դեռ ուսումնասիրության կարիք ունի, և ակնհայտորեն տեսանելի է, որ փորձում են ընդամենը հիմնավորել անցյալ տարի կայացրած որոշումը, նշել, թե իբր այն եղել է համաչափ և իրավաչափ:

«Տեսեք` ըստ էության, քաղաքապետարանի կողմից ներկայացված անձնական ծախսերի ամփոփ հաշվարկը հին հաշվարկն էր, որն արդեն իսկ կասկածի տակ էր դրվել բազմաթիվ պրոֆեսիոնալների կողմից, հետևաբար դեռևս միարժեք չէ թանկացման մասին խոսելու հեռանկարը: Եթե այս իշխանությունը ցանկանում է ուղղակի նորից մարդկանց հանել փողոց, հերթական անգամ ատելության և թշնամանքի պատին բախվել, ապա խնդրեմ՝ ազատ են, մենք հաստատ չենք հրաժարվելու մեր դիրքորոշումներից»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ հասարակական տրանսպորտը չպիտի շահույթի աղբյուր դառնա գծատերերի համար, եթե անգամ երթուղիների սպասարկումը ոչ շահութաբեր է (ինչին նա կասկածում է), պետությունն ինքն է առաջին հերթին պարտավոր ձևեր գտնել՝ սուբսիդավորելու հասարակական տրանսպորտը և քաղաքացիներին ապահովելու մատչելի տրանսպորտով:

Հարցին՝ ուղեվարձի թանկացման դեպքում զանգվածները դարձյալ դուրս կգա՞ն պայքարի, թե՞ կհամակերպվեն, Սաֆարյանը պատասխանեց. «Նկատի ունեցեք, որ նախկին հաղթանակը չափազանց տպավորիչ է հասարակության համար, այս անգամ որևէ փորձ է՛լ ավելի համարժեք պատասխան է ստանալու: Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական պայքարի մասնակիցների թիվն ակցիայից ակցիա մեծանում է: Ուղևորափոխադրողների, քաղաքապետարանի անազնիվ պայմանավորվածությունների համար քաղաքացին պարտավոր չէ հատուցել, առավել ևս՝ նրանց նման անհուսալի և չհիմնավորված բիզնես ծրագրերի համար նույնպես»:

Ավագանու ներկայացուցչին հիշեցրինք, որ ուղևորափոխադրողները հայտնվել են վատ վիճակում, նշում են, որ անգամ վարկեր են վերցրել, և երթուղիները սպասարկում են ստիպված, որպեսզի կարողանան այդ վարկերը փակել, նա արձագանքեց. «Իսկ որևէ ուղևորափոխադրող, օրինակ, մտնո՞ւմ է քաղաքացու, ձեռներեցի հարկային պարտավորությունների տակ, որևէ մեկը մտածո՞ւմ է, որ մարդիկ վարկերի դիմաց տներ են կորցրել, որևէ մեկը մտածո՞ւմ է: Եթե չեն մտածում, քաղաքացին ինչո՞ւ պիտի մտածի, թե ներդրողը ինչ վարկ է վերցրել. դա իր պրոբլեմն է»:

Սաֆարյանի համար համոզիչ չէ ուղևորափոխադրողների հավաստիացումը, թե երթուղի սպասարկելն այսօր բացարձակ շահութաբեր չէ: Նա հետաքրքրվեց՝ եթե շահույթ չկա, ինչո՞ւ են աշխատում: «Կներեք, մեզնից մեկը մի օր, երկու օր եթե աշխատի վնասով, երրորդ օրը կաշխատի՞: Իհարկե՝ ոչ: Եթե խանութը չի աշխատում, փակում են, ոչ թե շարունակում են տարիներով վնասով աշխատել: Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել: Թող բոլորը հրաժարվեն, մենք էլ կհասկանանք՝ ինչպես կազմակերպել մեր քաղաքի տրանսպորտը: Ովքեր չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին, նրանց պետք է բարի ճանապարհ ասել, և հնարավորինս շուտ»,- ասաց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում