Microsoft ընկերությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ զգալի «կիբեր-ակտիվություն» է հայտնաբերվել մի խումբ ցանցահենների կողմից, որոնք կարող են կապ ունենալ Իրանի կառավարության հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Օգոստոսից մինչև սեպտեմբեր, 30 օրվա ընթացքում, խումբը ավելի քան 2700 փորձ է ձեռնարկել օգտատերերի էլեկտրոնային փոստի գրառումները նույնականացնելու ուղղությամբ, որոնք պատկանել են կոնկրետ հաճախորդների, իսկ հետո գրոհել է այդ գրառումներից 241-ի վրա:
Հայտարարության մեջ ասվում է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք կապված են ԱՄՆ-ում նախագահական արշավի հետ՝ ներկայիս և նախկին պաշտոնյաներ, լրագրողներ, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս ապրող երևելի իրանցիներ: