Թայվանում վերջին 30 տարիների ընթացքում կա մի ավանդույթ, որի համաձայն հոգեհանգստի արարողությանը ստրիպտիզ պարուհիներն ամբողջությամբ մերկանում են՝ այն աշխարհ ճանապարհելով հանգուցյալին: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնական Մարկ Մոսկովիցը ֆիլմ է նկարահանել այս արարողության վերաբերյալ, սակայն պարուհիներն ամբողջությամբ չեն մերկացել՝ իմանալով, որ իրենց նկարահանում են:
Նրանք հոգեհանգստի են գալիս հատուկ նեոնային լույսերով զարդարված մեքենաներով: Մոսկովիցը մի քանի պատճառ է նշում, թե ինչու են մարդիկ ստրիպտիզ պարուհիներ բերում այդ արարողություններին:
Ոմանք ասում են, որ դա արվում է ծեր հոգիներին զվարճացնելու համար, որոնք դիմավորում են մահացածի հոգուն, ինչը կհեշտացնի նրանց մերվելուն:
Մյուսներն ասում են, որ ստորին հոգիները հիմնականում սովորական մարդկանց են պատկանել, որոնք սիրում են նման բեմականացումներ:
Երրորդ վարկածով, ստրիպտիզը բեմադրվում է, քանի որ հանգուցյալներն իրենք սիրել են հաճախ հաճախել ստրիպտիզ-բարեր: Իսկ ամենազավեշտալի վարկածն էլ այն է, որ որքան շատ մարդ է գալիս հոգեհանգստի արարողությանը, այնքան մեծ հարգանք է մատուցվում հանգուցյալին, իսկ ստրիպտիզ պարուհիներն էլ կարող են մարդկանց հրապուրել և բերել հոգեհանգստի արարողությանը:









































