Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Goal.com-ի հետ զրույցում նշել է, որ երազում է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալ ՊՍԺ-ի հետ:
«Երազում եմ «Ռեալ» – ՊՍԺ եզրափակչի մասին: Ինչու՞. քանի որ «Ռեալ»-ն իմ ակումբն է, իսկ ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի չեմպիոնը:
Վերջին 3 մրցաշրջաններում անընդմեջ դուրս ենք եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս տարի լավ ենք խաղում և աստիճանաբար մոտենում եզրափակչին, չնայած, որ եզրափակիչում հայտնվելու համար դեռ մի քանի խաղ պետք է անցկացնենք»,- նշել է ֆրանսիացին:








































