ԱՄՆ տիեզերական գործակալությունը ծրագրում է ստիպել LADEE տիեզերական սարքին, որը գտնվում է Լուսնի ուղեծրում, ինքնաոչնչանալ: Շուտով առաքելության ղեկավարներն ազդանշան կուղարկեն զոնդ, որից հետո այն կսկսի աստիճանաբար իջնել և կմխրճվի Լուսնի մակերևույթի մեջ:
383 կգ կշռող սարքը գործարկվել էր Վիրջինիա նահանգի Ուոլլոպս կղզու տիեզերակայանից 2013-ի սեպտեմբերի 6-ին: Մեկ ամիս անց այն լուսնի ուղեծիր էր հասել: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նախագծի արժեքը կազմել է 280 մլն դոլար: Այն պետք է ուսումնասիրեր արբանյակի մթնոլորտային բարակ շերտը և ի հայտ բերեր Արևի ծագման ժամանակ Լուսինի վերևի հորիզոնում տարօրինակ առկայծման հայտնվելու պատճառը:
Սարքի հիմնական առաքելությունն ավարտվել է դեռևս 2014-ի մարտի սկզբին: Շուտով վառելիքը կվերջանա, որն անհրաժեշտ է այն ուղեծրում պահելու համար: LADEE-ն չի կարող վերադառնալ: NASA-ն մտադիր է հուղարկավորել զոնդը Լուսնի հակառակ կողմում՝ կարևոր վայրերից հեռու:
Ազդանշանը կուղարկվի ապրիլի 11-ին: Անկման արդյունքում առաջացած խառնարանն առաջիկա ամիսներին կուսումնասիրի Lunar Reconnaissance Orbiter կայանը:




































