Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շարք է վերադարձել: Պորտուգալացին միացել է թիմին և մասնակցել մարզմանը: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը փոխարինվել էր Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման վերջնամասում և չի մասնակցել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին:
Այնուամենայնիվ, «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահեցրել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն առողջական էական խնդիրներ չունի:






































