Business-Грузия-ի փոխանցմամբ՝ այս ամառ գրանցվել է վերջին 10 տարիների ընթացքում հացահատիկի բերքի ամենաբարձր ցուցանիշը։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը դա պայմանավորում է կառավարության կողմից մշակված նոր պլանով, որի շրջանակներում ԱՄՆ-ից ներկրվել է ցորենի բարձրորակ սերմ։
Նախարարի խոսքերով, տվյալ սերմն արդարացրել է իրեն Վրաստանի պայմաններում։ Այն ֆերմերները, որոնք օգտվել են ամերիկյան սերմից, մեկ հեկտար տարածքից հավաքել են նվազագույնը 4 տոննա ցորեն։ Դա զգալիորեն գերազանցում է երկրի միջին ցուցանիշը։
Նշվում է, որ միաժամանակ ավելացվել է գյուղատնտեսական տեխնիկան։ Բոլոր ցանկացողները կարող են օգտվել ժամանակակից կոմբայններից, որոնց կորուստը գործնականում հավասար է զրոյի։









































