Thursday, 02 07 2026
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Կոնսոլիդացիոն միակ կենտրոնը կմնա ՀԱԿ-ը. Սմբատ Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

-Պարոն Կարախանյան, Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Որտե՞ղ պետք է փնտրենք այս հրաժարականի պատճառները, գուցե Մոսկվայո՞ւմ: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն էր, ում չէին սիրում հենց կրեմլյան շրջանակները` նրան որակելով որպես եվրասիական պրոյեկտների հակառակորդ:

-Տիգրան Սարգսյանի հրաժարականը հիմնականում մի քանի  պատճառի հանրագումարն էր` թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ներքին գործոնների առանցքում ժողովրդական  հզոր համախմբումն էր, որին, ի դեպ, ուշադրություն են դարձնում  նաև արտաքին դերակատարները: Եթե նախկինում արտաքին գերտերություները, որոնք ունեն իրենց ազդեցությունը Հայաստանի և Հայաստանի իշխանության ձևավորման վրա, այդքան ուշադրություն չէին դարձնում ժողովրդի ընդվզմանը կամ ժողովրդի կարծիքի հետ այդքան էլ հաշվի չէին նստում, այսօր հակառակն է: Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բացարձակապես արհամարհել ժողովրդի կարծիքը: ՀՀ գործող իշխանությունները բացարձակապես չունեն այդ քվոտան արտաքին ուժերի կողմից, և դրա համար արտաքին ուժերը իրենց քաղաքականությունը վարելու համար հաշվի են առնում Հայաստանում ստեղծված հասարակության, քաղաքական ուժերի, ավելի կոպիտ ասած՝ բնակչության մեծամասնության հստակ կարծիքը, իսկ այսօր բնակչության մեծամասնության հստակ կարծիքը ընդհանրապես դեմ է վարվող քաղաքականությանը:

Կառավարությանը զոհելով, քավության նոխազ դարձնելով` զուտ տեխնոլոգիական տեսանկյունից Սերժ Սարգսյանը փորձեց վերացնել այն վտանգները, որոնցով առաջիկայում  հնարավոր  էր, որ հանրահավաքների նոր ալիքները սրացնեին իրավիճակը, փորձեց սրանով նաև Ռուսաստանին ցույց տալ, որ կլինի վարչապետ, որին հեշտ  է աշխատել նաև ՄՄ-ում և ՄՄ երկրների հետ: Սակայն էլի եմ ասում, որ առանցքը գալիք հուժկու հանրահավաքների ալիքը չեզոքացնելն էր:

Սերժ Սարգսյանը փորձում է թատերական խաղերով, դիմակահանդեսով փրկել իր իշխանական համակարգը, ինչը այսօրվա դրությամբ, խորքային գործընթացներն իմանալով, կարելի է ասել, մոտակա ժամանակներում անհնար է: Պարզապես հարցը հետևյալն է` այս համակարգը կփլվի ուժեղ խոշոր ցնցումների՞ արդյունքում, թե՞ կփլվի քաղաքական պայքարի նորմալ , ենթադրենք՝ իշխանափոխության, պայքարի նորմալ ժողովրդավարական մեթոդների արդյունքում: Եթե փորձեն տարբեր միջոցներով փրկել ստեղծված իշխանական համակարգը, որի գլուխ կանգնած է Սերժ Սարգսյանը, ապա դա հանգեցնելու է այլ տեսակի ցնցումների ու բացասական երևույթների:

Ինչ վերաբերում է ընդդիմության քառյակին՝ քառյակը քանդելուն կամ առանձին պաշտոններ առաջարկելուն, 5-6 նախարարական պորտֆելներ տալուն, ապա, բնական է, որ ՀԱԿ-ը չի գնա այդ քայլերին և չի մտնի կառավարություն: ՀԱԿ-ը կմնա միակ կազմակերպող ու կոորդինացնող քաղաքական ուժը, ինչ էլ որ պատահի:

Այս ընթացքում մնացած կուսակցությունները` հիմնականում ԲՀԿ-ն և Դաշնակցությունը, դեռ կշտկեն իրենց տեսակետները ու եթե գնան պորտֆելների բաժանման, ապա ես խնդիր չեմ տեսնում:

Ավելի հեշտ է իշխանությունների համար ժամանակավոր տեխնիկական կառավարության ձևավորումը, որից հետո առանձին տարրերի, առանձին պորտֆելների փոփոխությամբ կարող են ձևավորել մի կառավարություն, որն անպայման կերաշխավորի այսօրվա գործող իշխանությունների անվտանգությունը նախագահական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանի իրավահաջորդի ընտրությունը:

-Պարո՛ն Կարախանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ իմաստ ուներ կոալիցիայից դուրս գալը, եթե այսօր էլի օրակարգում է ԲՀԿի կոալիցիայում հայտնվելու հարցը, և բացառված չէ, որ ԲՀԿն ու ՀՅԴն ստանան պորտֆելներ, քանի որ խոսվում է համազգային կառավարության մասին:

-Այդ ամենը բնական է: Այն ժամանակ, երբ կոալիցիայում էին, ոչ մեկը չէր կարող մտածել, որ կոալիցիայից կարող էին դուրս գալ, դառնալ ընդդիմադիր կամ մասնակցել ակտիվ ընդդիմադիր շարժմանը: Իհարկե, առաջարկներ կան, բայց դեռ այդպիսի հարց չկա: Իրենք հավասարակշռված կընդունեն իրենց որոշումները և դիրքորոշումը կասեն: Բայց բնական է, որ բոլորը հասկանում են, որ միասնական պայքարը բերում է իր արդյունքները:

Այնուամենայնիվ, որքան էլ քննադատենք, ասենք, որ մեկ գործոնը հիմք հանդիսացավ, մյուս բաղադրիչ տարրերը շաղկապված էին արտաքին զարգացումներով պայմանավորված, բայց հիմնական մասը շատ սկզբունքային և վճռորոշ հանդիսացավ, որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի ասել, որ դա ոչ մի նշանակություն չունի և այլն, և այլն:

Հնչում են տեսակետներ, որ սա համաձայնեցված էր Կրեմլի հետ:

-Դա կա: Իհարկե, Տիգրան Սարգսյանի  քայլերը Բրյուսելում անտրամաբանական տպավորություններ ստեղծեցին: Եվ ընդհանրապես նման իրավիճակներում չի կարելի այստեղ մի բան ասել, հետո գնալ այլ տեղ այլ բան ասել, և այդպես՝ մի քանի անգամ: Բայց դա արդեն սովորական է դարձել ողջ աշխարհի համար, Հայաստանի իշխանությունների համար:

Այնքան անդեմ, թույլ, ծրագիր չունեցող, դիրքորոշում չունեցող ու հստակ պետական քաղաքականություն չվարող իշխանական բուրգեր կան Հայաստանում, որ դա արդեն ծիծաղելի է: Դա, իհարկե, մի գործոն էր, որով ուշադրություն դարձրին այդ դրվագին:

-Այսինքն՝ հնարավոր է, որ հասկացրել են….

-Ոչ, կարծում եմ՝ այդպես մտածելը լուրջ չէ: Ռուսաստանում չկա նման հասկացություն: Սա վերոհիշյալ գործոնների պայմաններում հստակ լուծումն էր: Այսօրվա դրությամբ հենց դա է նշանակում, որ եթե դու չունես հստակ ազգային շահերով առաջնորդվող, ուժեղ պետականությամբ առաջնորդվող ծրագիր, և գտնվում ես իշխանության մեջ, Հայաստանի նման երկրի համար դա խայտառակություն է, անթույլատրելի, և վայրիվերումներ է ունենալու:

Ռուսաստանյան իշխանությունները հստակ միայն մի բան են հասկացնում, որ իրենք ուզում են, որ Հայաստանում գոնե միայն մի անգամ լեգիտիմ ընտրություններ լինեն, և ուզում են տեսնել, թե ժողովուրդն ում է ընտրում, որ թողնեն՝ գոնե մի անգամ ժողովուրդն ընտրություն անի: Բայց Հայաստանի իշխանության մեջ պարբերականները կամ մամուլը վերցնում են այդ ամենը, սկսում են ձևափոխել, խեղաթյուրել, և ստացվում է, որ հենց կոնկրետ Տիգրան Սարգսյանին եկեք հանենք: Ինչո՞ւ: Դրանից առաջ էլ ասվում էր, որ Տիգրան Սարգսյանը շատ լավ կապերի մեջ է, սովորել է Սանկտ Պետերբուրգում և այլն, և այլն: Այդ թեմաներով այնքան տարբեր բաներ են ասում, որ հետո մարդիկ սկսում են խճճվել, իրենք իրենց հակասել:

Չկա նման բան: Ռուսաստանը չի ասում, որ Տիգրան Սարգսյանին հեռացնեն: Եթե ասեր՝ Տիգրան Սարգսյանին հեռացրեք, դրանից առաջ կասեր, երբ միլիոն դեպքեր եղան մինչև սեպտեմբերի 3-ը: Տիգրան Սարգսյանը ելույթներում ապացուցում էր ինչ-որ բան, հետո մեկ շաբաթվա մեջ էլ ապացուցում էին, որ նա է սխալ, սա է ճիշտ: Ծիծաղելի է իրավիճակը: Բայց սա էլի խնդրից խույս տալու, փախչելու համար ճարպկություններ անելու Հայաստանի իշխանությունների փորձերն են, թե սրան զոհենք, նրան զոհենք, սրան հանեցինք, եկեք ինչքան Ռուսաստանից հայտնի բիզնեսմեն կամ ունակ կադրեր կան դնենք, լցնենք մի հատ Հայաստանի իշխանություն, կառավարություն:

Այդ ճարպկությունները չեն անցնում, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ ում նշանակեն վարչապետ, դա ո՛չ պետական, ո՛չ քաղաքական զանգված չունի իր համար, չի կարող ունենալ, ուղղակի դառնալու է գործիքի նման մի բան իշխող խմբավորման և քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում:

Կլինեն որոշակի կոնֆլիկտներ, բայց ի սկզբանե ով էլ լինի, իր առջև դրվելու է այդ ծրագիրը, պետք է ապահովի այս, այս, այն բաները, այսինքն՝ պետք է ծառայի քրեաօլիգարխիկ համակարգին: Սա հստակ է: Այլևայլություններ լինել չեն կարող: Բայց այս իրավիճակում ամենակարևորն ակտիվ զանգվածն է, որը կանգնած է պայքարի ճանապարհին, հստակ խնդիր է դրվում Հայաստանում իրավիճակը բերել-հասցնել մի կետի, որ լինեն լեգիտիմ, ազատ ընտրություններ, ու իշխանափոխությունը լինի ժողովրդավարական:

Ռուսաստանն ուզում է աշխատել իշխանություների հետ, որոնք ունեն ժողովրդի քվեն: Դա մեծ աջակցություն կլինի ժողովրդին, եթե Արևմուտքն էլ մի կողմ դնի իր խաղերը: Դրանից հետո ժողովրդի քվեն ունեցող իշխանությունները կսկսեն հստակ արտաքին և ներքին քաղաքականություն վարել, ծրագրեր իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում