Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ սկսվում է Լևոն Այվազյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 54-ամյա գյումրեցի Լևոն Այվազյանը 2012 թվականի վերջերին նախնական համաձայնության է եկել Մոսկվայում բնակվող ՀՀ քաղաքացի Սամվել Մ.-ի հետ և 2013 թվականի հունվարին վերջինիցս ստացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տվյալներով տպագրված՝ Շենգենյան համաձայնության երկրների մուտքի չլրացված կեղծ արտոնագրի ձևաթուղթ:
Լևոն Այվազյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ս. Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում իրացնելու նպատակով պատրաստել արդեն իսկ կեղծված արտոնագրի նմանատիպ կեղծ ձևաթղթեր, դրանց վրա տպել արտոնագիր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների կենսորոշիչ տվյալներն ու լուսանկարները:
Ս. Մարտիրոսյանին փոխանցելու համար Լևոն Այվազյանը կեղծված արտոնագրի ձևաթուղթը տվել է Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Ա. Բ.-ին, ում ուղեբեռում էլ 2013 թվականի մայիսի 5-ին կեղծված ձևաթուղթը հայտնաբերվել է:
Նախաքննական մարմինը Լևոն Այվազյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-325 հոդվածի 2-րդ մասով:










































