Էկվադորում տեղի է ունեցել Տունգուրաուա հրաբխի հզոր ժայթքում, մոխրի սյունը բարձրացել է տասը կիլոմետր, հաղորդում է Andes գործակալությունը։
Տունգուրաուա հրաբուխն արթնացել է 1999-ին և մինչ այժմ չի դադարում ժամանակ առ ժամանակ անհանգստացնել տեղի բնակիչներին։ Այն դասվում է հարավամերիկյան երկրի 27 պոտենցիալ ակտիվ հրաբուխների շարքը։











































