Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը որոշում է ընդունել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տիրող իրավիճակը վերցնել անձնական հսկողության ներքո, տեղեկացվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ կիրակի օրը բողոքի ակցիաները Տուրչինովին ստիպել են չեղյալ համարել իր աշխատանքային այցը Լիտվա, որտեղ նա պետք է մասնակցեր ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների խորհրդակցությանը։
«Տուրչինովը հրավիրել է ուժային նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների հրատապ խորհրդակցություն և իր անձնական հսկողության տակ է առել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անջատողականների պատճառով ստեղծված իրավիճակը»,- ասվում է Ռադայի հաղորդման մեջ։



































