Նախօրեին Լոս Անջելեսում անցկացվել է Safe Kids Day մանկական բարեգործական տոնը, գրում է spletnik.ru-ն: Տարեկան երկու անգամ անցկացվող արարողության գլխավոր նպատակը մանկական վնասվածքները կանխելու համար միջոցներ հավաքելն է: Կազմակերպիչների խոսքերով՝ ԱՄՆ-ում դա երեխաների մահվան առաջին պատճառն է:
Այսպիսով, հիմնադրամը ծնողներին և երեխաների խնամակալներին պատմում է ամենօրյա սպառնալիքների մասին, որոնց բախվում են երեխաները, ինչպես նաև դրանք նվազագույնի հասցնելու միջոցների մասին:
Տոնի հյուրեր են դարձել Դրյու Բերիմորը, Սիարան, Քենդրա Ուիլքսոնը, Մալին Աքերմանը և այլ աստղեր:
Նշենք, որ 39-ամյա Դրյու Բերիմորը երկու շաբաթից պետք է ծննդաբերի երկրորդ անգամ: Նրա ավագ դուստրը՝ Օլիվը, այժմ 15 ամսեկան է:












































