Հուլիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի և մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս մեկ օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ոստիկանները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ին:
Պարզվել է, որ հուլիսի 11-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն հափշտակել է ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և փախել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:







































