Առնվազն 44 մարդ է զոհվել ապրիլի սկզբից Դամասկոսի ինտենսիվ ռմբակոծման հետևանքով: Այս մասին գրում է «Սիրիա էլ-Ան» գործակալությունը:
«Ապրիլի սկզբից ավելի քան 110 ռումբ է ընկել Դամասկոսի և դրա մերձակայքում գտնվող Ջարամանի վրա, Սիրիայի մայրաքաղաքի և նրա մերձակայքի ռմբակոծումը խլել է 44 մարդու կյանք, ավելի քան 200 մարդ է վիրավորվել»,- գրում է գործակալությունը:
Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը ևս հաստատել է այս լուրերը՝ հավելելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել է Էլ-Մալքի շրջանը, որտեղ գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տունը: Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է եղել:









































