Tuesday, 09 06 2026
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

«Նրանց ձեռքբերումն այնքան փոքր է, որ սա իրենց ձեռքբերումն են համարում» (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նախախորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանը:

Պարոն Հակոբյան,  վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ  ամենատարբեր տեսակետներ են հնչում: Ըստ Ձեզ՝ միայն վարչապետի հրաժարականով երկրում դրական փոփոխություններ կլինե՞ն:

Վարչապետին կարելի էր հեռացնել 2012թ. սեպտեմբերի 15-ին, երբ Սերժ Սարգսյանը կառավարության նիստ հրավիրեց՝ կոռուպցիոն սկանդալների, ատկատների մասին խոսակցություններ եղան: Այդ օրվանից ի վեր բազմաթիվ առիթներ են եղել, պատճառները բազմաթիվ են՝ ես դրանց չեմ ուզում անդրադառնալ:

Ինչ վերաբերում է նոր վարչապետից ակնկալիքներ ունենալուն, ապա եթե այդ վարչապետին պետք է նշանակեն նույն կառավարողները, ապա ոչ մի ակնկալիքներ, բնականաբար, չեն կարող լինել: Համակարգն ունի իր սահմանած խաղի կանոնները, ունի իր մշակած ծրագրերը, և չեն նշանակի մի այնպիսի մարդու, ով կխանգարի իրագործել այդ ծրագրերը, այնպես որ՝ նոր վարչապետից որևէ ակնկալիք չկա: Ընդհանրապես, այս կառավարման համակարգից ակնկալիք չկա՝ դա լինի վարչապետի մակարդակով, թե նախարարների:

Քառյակն, օրինակ, այս հրաժարականը իր գործունեությամբ է պայմանավորում, մասնավորապես՝  ապրիլի 28, 29, 30-ին Ազատության հրապարակում անցկացվելիք շուրջօրյա հանրահավաքներով: Հավանական համարո՞ւմ եք:

– Եթե մեկն ուրախանում է այս հրաժարականով, դա իր խնդիրն է, ես կարծում եմ՝ այստեղ  ուրախանալու որևէ բան չկա, էլ չեմ խոսում դա ձեռքբերում համարելը: Նշանակում է՝ այնքան փոքր է նրանց ձեռքբերումը, որ դա իրենց ձեռքբերումն են համարում: Մենք գործ ունենք մի արատավոր համակարգի հետ, որ ոտքից գլուխ պետք է փոխվի, որովհետև չի կարող մեկ մարդու փոփոխությունը որևէ դեր խաղալ: Չեմ կարծում, թե այս համակարգի կողմից նշանակված որևէ վարչապետ, օրինակ, հանքերի շահագործումը, ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնի, էլ չեմ խոսում նախկին տեսքին վերադարձնելու  մասին: Կամ որևէ մեկը նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին ասի՝ էլ ՀԷԿ մի կառուցիր…:

Գուցե ընդդիմադիր քաղաքական ուժերը, նախաձեռնությունները սա համարեն առաջին քայլ և սրանից հետո  համակարգային փոփոխություն պահանջեն:

Եթե դուք գիտեք ընդդիմություն կառուցվածքային առումով, որոնք համակարգային փոփոխություն են ուզում, գուցե իրենց նախաձեռնությունները բերեն փոփոխությունների: Նույնիսկ «ընդդիմություն» բառն աղավաղող, այսպիսի կոսմետիկ փոփոխություններ պահանջելով դա ուղղակի բնակչությանը զբաղեցնելու, մեդիա ոլորտը զբաղեցնելու, գոլորշին բաց թողնելու խնդիր է հետապնդում:

Հայաստանում սոցիալտնտեսական ծանր պայմաններ միայն այսօր չեն, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց փոխել վարչապետին: Ի վերջո, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ մեր երկրում կային անցյալ, նախանցյալ տարիների ընթացքում ևս: Արտաքին ազդեցություն տեսնո՞ւմ եք:

Ասեմ ավելին՝ մենք ավելի վատ ենք ապրելու, այն տնտեսական ճգնաժամը, որ սպասվում է Ռուսաստանին, դա անմիջապես անդրադառնալու է նաև մեր վրա: Մեր վրա խիստ ազդում է մեր արտագաղթը, նույնիսկ սննդի արտադրողականությունն է պակասել, աշխատատեղերը կրճատվում են, տնտեսական կոլապս է սպասվում: Ով կվերցնի նոր վարչապետի աթոռը՝ ես նրան ուղղակի կցավակցեմ, որովհետև նա իր վրա կվերցնի ամբողջ սպասվող տնտեսական կոլապսը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում