Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Չկա գլոբալ տեսլականը, նպատակը, թե մենք վաղը ուր ենք հասնելու»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ նախկինում այդ նպատակը ակնհայտ էր՝ իշխանության վերարտադրություն:
Նրա խոսքով՝ հիմա հարց է առաջանում. «Արդյո՞ք նոր կառավարությունը շարունակում է հնի գործելաոճը՝ ծառայեցնելու մարզպետներին և մարզպետարանները զուտ քաղաքական վերարտադրության համար»:
Պատգամավորը հավելեց, որ ինքը դեմ է քվեարկելու այս օրինագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: