Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է իր թիմի` Անգլիայի չեմպիոն դառնալու շանսերը:
«Կրկնում եմ ևս մեկ անգամ` տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում չէ: Ես սպասում էի այն պահին, երբ մենք կզբաղեցնենք առաջին հորիզոնականը և կվերահսկենք չեմպիոնական մրցավազքի ընթացքին: Բայց դա տեղի չունեցավ: Մենք շատ մեծ կախվածություն ունենք այլ արդյունքներից:
Կարծում եմ` այսօր լավ խաղացինք: Պարտությունից հետո շատ բարդ է հաջորդ հանդիպման մեկնարկը վստահ անցկացնել, բայց մենք վերգտանք մեր խաղը: Դեռ առաջին խաղակեսում մենք պետք է 2-3 գոլ խփեինք: Երկրորդ գոլից խաղի արդյունքը որոշված էր»,- ասել է Մոուրինյոն:










































