Հոլիվուդյան աստղ ամերիկացի կինոդերասան Ռոբերտ Դե Նիրոն CNN հեռուստաալիքի եթերում չի թաքցրել իր վերաբերմունքն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
«Այս տղան (Թրամփը) նման է գանգստերի: Մենք նորից ու նորից ենք կրկնում. «Սա ահավոր է, մենք ահավոր իրավիճակում ենք գտնվում…», և այս տղան ուղղակի շարունակում է առաջ շարժվել առանց կանգառի»,- ասել է Դե Նիրոն:
Նրա կարծիքով Թրամփը չպետք է նախագահ լինի:
Դերասանի նման հայտարարություններին ի պատասխան հեռուստահաղորդման հաղորդավարն ասել է, որ նման խոսքերից հետո Fox-ի շատ մարդիկ «գնում են նրա հետևից», նկատի ունենալով, որ Fox-ի հեռուստադիտողներից շատերն աջակցում են Դոնալդ Թրամփին:
Ի պատասխան Դե Նիրոն երկու անգամ հայհոյել է՝ ասելով «F*ckʼem»: Բայց այնուհետև նա, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել անպարկեշտ պահվածքի համար:
https://www.youtube.com/watch?v=2NV6odTwLqs