Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերի համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Վիլհելմ Կարապետյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:







































