Այսօր՝ ապրիլի 5-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքին հարակից, դեռևս չճշտված քարի հանքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/2 շենքի բնակիչ, 75-ամյա Վիգո Խաչատրյանն էր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































