34-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնի գեղեցիկ կազմվածը հիացնում է բոլորին: Դերասանուհու խոսքերով` ինքն իրեն «չի տանջում» դիետաներով, այլ շաբաթական վեց անգամ մարմնամարզությամբ է զբաղվում, գրում է Spletnik.ru-ն:
Հայտնի պարբերականներից մեկի հետ հարցազրույցում դերասանուհին ասել է, որ շատ կարևոր է որևէ բան անելու համար խթան ունենալ:
«Ես կարող եմ ուտել ամեն ինչ: Չկա այնպիսի բան, որ ես չփորձեմ: Ես փորձում եմ ամեն ինչ` անկախ այն բանից, թե որքան խելագար է լինում ուտեստը»,- հավելել է նա:
Քեյթի երկրպագուները մինչ օրս չեն իմացել, որ դերասանուհին սիրում է շատ ժամանակ անցկացնել տանը:












































