Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Նարեկ Սարգսյանն ընտրվել է Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ

Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Նիստի սկզբում Վեհափառ Հայրապետը, ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին, իր գնահատանքը բերեց նրանց պատրաստակամ և հանձնառու աշխատանքի համար և հորդորեց նույն ոգով, հավատարիմ մնալով հայ ճարտարապետության ու եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին, շարունակել իրականացնել աշխատանքներըª ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն հայոց ազգի:

Այնուհետև Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ճարտարապետական խորհրդի հիմնական կազմը: Խորհրդին անդամակցում ենª Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Հրաչ Պողոսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետության թեկնածու Կորյուն Ղաֆադարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Մեյրոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Գալստյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Արա Վարդանյանը, Մայր Աթոռի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դոցենտ, ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը:

Նորին Սրբության առաջարկությամբ և խորհրդի անդամների համաձայնությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ ընտրվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ բարեհիշատակ Ջիմ Թորոսյանին:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում