Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին հեռակա դատապարտել են 25 տարվա ազատազրկման Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Դոյլի վրա հարձակում կազմակերպելու համար:
Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Բիշքեկի դատարանին, որտեղ քննվել է տվյալ գործը:
«Նախկին նախագահի եղբայր Ժանիբեկ Բակիևը այդ գործով դատապարտվել է ցմահ բանտարկության՝ գույքի առգրավմամբ, երկրի նախկին նախագահի ավագ որդին՝ Մարատ Բակիևը, 20 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, փոքր որդին՝ Մաքսիմ Բակիևը, ցմահ ազատազրման՝ գույքի առգրավմամբ»,- հայտնել են դատարանից:
Հետաքննության տվյալներով՝ 2005-ին Բակիևների ընտանիքը փորձել է տիրանալ Թալասի մարզի Ջերույի ոսկու հանքավայրին, որը պատկանել է Oxus Gold ընկերությանը: Այն ղեկավարել է բրիտանացի Դեյլին, և Բակիևների ընտանիքը որոշել է նրան չեզոքացնել:
2006թ. նրա դեմ մահափսրձ էր կազմակերպվել, սակայն արտասահմանցու կյանքը հաջողվել էր փրկել:









































