Հայտնի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը այս տարի կավարտի ամենամեծ հրթիռի՝ Falcon Heavy-ի փորձնական թողարկումը, հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է korrespondent.net-ն:
Այն բաղկացած կլինի երեք ստանդարտ տիեզերական ապարատներից և առանց խնդիրների կկարողանա հասնել մինչև Մարս:
Իր 27 շարժիչների օգնությամբ Faclon Heavy-ն կկարողանա Մարս հասցնել 13 տոննա բեռ:
Ծրագրի գլխավոր նպատակը Մարսի գաղութացումն է: Իսկ կարմիր մոլորակի վրա հաստատվելու համար մարդիկ պետք է այնտեղ բազմազան սարքավորումներ տեղափոխեն:
«Ամենակարևոր խնդիրը Մարսի վրա ինքնաբավ քաղաքակրթություն հիմնելն է: Եթե դա մեզ հաջողվի, ապա մարդկության ապագան ավելի անվտանգ կդառնա: Հնարավոր է, ժամանակի ընթացքում Մարսի վրա այնպիսի պայմաններ ստեղծվեն, որոնք նման կլինեն Երկրի պայմաններին: Դա շատ դժվար է, սակայն հնարավոր»,- ասել է Մասկը:
Հնարավոր է, որ հենց Faclon Heavy-ին դառնա Մարսը մարդկության կողմից յուրացնելու առաջին լուրջ քայլը:







































