CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Դրանցից մեկը գրանցվել է սևծովյան Սամսունի Այվաջըք շրջանում։ Վիրավոր վիճակում գերի է վերցվել մեկ զինյալ։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» տիպի մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Նշվում է, որ այդ շրջանում գործում է 3-4 հոգուց բաղկացած PKK-ի մի խումբ։
Մյուս բախումը գրանցվել է Էրզինջանում (Երզնկա), ուր անվտանգության ուժերը հանդիպել են PKK-ի երկու զինյալների։ Վերջիններիս հրամայվել է կանգնել, սակայն նրանք չեն ենթարկվել։ Բախման արդյունքում սպանվել է 1 ահաբեկիչ, առգրավվել է «Կալաշնիկով» տիպի երկու ինքնաձիգ։






































