Family Guy: The Quest for Stuff-ի ռելիզը կկայանա ապրիլի 10-ին App Store և Google Play հավելումների խանութներում:
TinyCo-ն և Fox Digital Entertainment-ի մշակողները ներկայացրել են Գրիֆիններ մուլսերիալի մոտիվներով Family Guy: The Quest for Stuff բջջային խաղի առաջին թիզերը:
Ինչպես հաղորդում է The Next Web-ը՝ խաղը The Simpsons: Tapped Out-ն է հիշեցնում: Խաղացողները պետք է վերականգնեն Կուահոգ քաղաքը այն բանից հետո, երբ Փիթերը պատահմամբ ոչնչացրել է այն:
Խաղի ստեղծողները սերտ համագործակցել են սիթքոմի ստեղծողների հետ, այդ պատճառով էլ խաղում շեշտը դրված է սյուժեի և ֆիրմային հումոի վրա: Հավելման ներսում խանութ կբացվի, սակայն խաղն անցնել հնարավոր է նաև առանց լրացուցիչ գնումների:










































