Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը, որի շրջանակում Dior House-ն արդեն ներկայացրել է իր նոր գարուն-ամառ հավաքածուն: Նման իրադարձությունը Longchamp Hippodrome-ում է հավաքել համաշխարհային մակարդակի աստղերի, ներառյալ՝ Մոնիկա Բելուչին, Ջենիֆեր Լոուրենսը, Քարլի Քլոսը, Նատալյա Վոդյանովան և այլ հայտնիներ:
Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին այս սեզոնին հոգ է տարել շրջակա միջավայրի պահպանությանը և դիմել է լանդշաֆտային դիզայներներին, որպեսզի շոուն անցկացվի 164 ծառերի ֆոնին. ցուցադրությունից հետո դրանք կտնկվեն Փարիզի տարբեր շրջաններում:














































