Մադրիդի «Ռեալ»-ը բարդությունների է բախվել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից առաջ:
«Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն չի կարող օգնել իր թիմին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով:
Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է հանգստյան օրեր տրամադրել Քրիշտիանուին, որպեսզի նա կարողանա վերականգնվել վնասվածքից: Ակնկալվում է, որ Ռոնալդուն թիմի հետ կմեկնի Դորտմունդ:









































