Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կոնվերս Բանկը «սպորտային» անակնկալ է մատուցել Գյումրիի բնակիչներին

Գյումրիում տեղի ունեցավ Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված հերթական պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, Կոնվերս Բանկի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Սա Գյումրիում բացված առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է, որը մեր համաքաղաքացիներին հնարավորություն կընձեռի մարզվել միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում: Վստահ եմ նաև, որ այն կդառնա գյումրեցի փոքրիկների ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- իր խոսքում ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:

«Ողջունելի է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տիրույթում այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կնպաստի առողջ ապրելակերպին ու մասսայական սպորտի զարգացմանը: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների հոգածու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նշվել է, որ նախորդ տարի՝ մեկ այլ ծրագրի շրջանակում, Կոնվերս Բանկը աջակցել է Գյումրու երկու դպրոցում համակարգչային սենյակների ստեղծմանը, տեխնիկապես համալրմանը, իսկ դպրոցներից մեկում՝ նաև համակարգչային սենյակի նորոգմանը:

«Առաջիկայում՝ Նոր Հաճնում նման մարզահրապարակի բացմամբ մենք ավարտին կհասցնենք Հայաստանում և Արցախում 5 պրոֆեսիոնալ մարզահրապարակների կառուցման նախագիծը: Դրանք, գործարկման առաջին տարվա ընթացքում սպասարկելու է նախագծի մեր գործընկեր StreetWorkout հայաստանյան ֆեդերացիան, այնուհետև մարզահրապարակները անցնելու են համապատասխան համայնքների՝ Երևան, Շուշի, Գյումրի, Մեծամոր և Նոր Հաճն, հաշվեկշիռ»,- ասել է Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Նշենք, որ Շիրակի մարզում Կոնվերս Բանկը ներկայացած է երեք մասնաճյուղով՝ «Գյումրի», «Կումայրի»և «Շիրակ»: Այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ, դրանց վարկային պորտֆելը կազմել է 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28 տոկոսով:

Միաժամանակ, Բանկը Շիրակի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության, զբոսաշրջային ենթակառույցների, սռևտրի և սպասարկման զանցի ընդլայնման և զարգացման նպատակով նախորդ տարի մշակել և ներդրել է«Գյումրի» և«Գյումրի ագրո» վարկատեսակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում