Բրիտանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն` Դիեգո Կոստան կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան է ցանկանում ընդգրկել ֆուտբոլիստին իր թիմի կազմում, որ պատրաստ է հրաժարվել հիմնական կազմի երկու ֆուտբոլիստների ծառայություններից:
Եթե Օսկարին ինչ-որ կերպ կարելի է փոխարինել, ապա Էդեն Ազարը, ով թիմի առաջատարն է համարվում, կարևոր դերակատարություն ունի «Սթեմֆորդ Բրիջ»-ում:
Հիշեցնենք, որ 2013/14 թվականների մրցաշրջանում Դիեգո Կոստան 43 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո»-ի կազմում և 33 գոլ հեղինակել: Մոուրինյոյին գրավել է Կոստայի խաղաոճը: Մասնագետի կարծիքով` այդ ֆուտբոլիստին կարելի է համեմատել «արիստոկրատներ»-ի լեգենդար հարձակվող Դիդիե Դրոգբայի հետ:








































