Համակարգիչը սովորել է մարդու ցավի սիմուլյացիան շատ ավելի լավ ճանաչել, քան հենց մարդիկ, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում:
Նրանք այսպիսի եզրակացության են եկել՝ կատարելով հետազոտություն, որի շրջանակներում մարդկանց հույզերը ճանաչելու համար նորագույն տեխնոլոգիաներ են օգտագորվծել: Իրենց գործընկերների հույզերը հասկանալ փորձել են նաև մարդիկ:
Արդյունքում պարզվել է, որ համակարգիչն ունակ է 85% դեպքերում ճանաչել մարդկանց կողմից ցավի սիմուլյացիայի դեպքերը, մինչդեռ մարդիկ կարողացել են այն որոշել 55% դեպքերում:












































