Բելառուսը 2014 թվականին կնախագահի ԱՊՀ բոլոր բարձրագույն մարմիններում: Այս մասին հայտարարել է Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքներով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները երախտագիտություն են հայտնել Բելառուսի ղեկավարությանը, որն արագ «իր ձեռքն է վերցրել ԱՊՀ դրոշը»:
«Բելառուսն այս տարի կնախագահի Համագործակցության բոլոր բարձրագույն մարմիններում»,- ասել է նա:




































