Թուրքիան կշարունակի պահանջել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող FETO- ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում գտնվող թուրքական սփյուռքի և Միացյալ Նահանգների իսլամական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ նա ժամանել է մասնակցելու ՄԱԿ-ի Գերագույն ժողովի 74-րդ նստաշրջանի բացմանը:
Ըստ Anadolu-ի՝ Էրդողանը խոստացել է «դիմակը հանել FETO- ից, որը պատասխանատու էր 251 քաղաքացու մահվան համար 2016 թվականի հուլիսի լույս 15-ի գիշերը»:
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Գյուլենի հանցակիցները փորձում են տարաձայնություններ առաջացնել մուսուլմանների միջև և վնասել միջպետական հարաբերություններին: