Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեծ Հայաստանի ծնունդը․ Փաշինյանի հեղափոխությունը Լոս Անջելեսում

Ժամեր առաջ Լոս Անջելեսի Grand park-ում ավարտվեց պատմական մի իրադարձություն, որի հիմնական ֆիգուրանտը Նիկոլ Փաշինյանն էր՝ նոր Հայաստանի ու հայկական հեղափոխության խորհրդանիշը։ Grand park-ի հանրային հավաքն, անշուշտ, ուներ չափազանց մեծ էմոցիոնալ բաղադրիչ, որովհետև ամերիկյան երկրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցները՝ իրենց կարգախոսներով ու խանդավառությամբ, մեզ վերադարձրեցին անցած տարվա ապրիլ-մայիս ամիսները ու երեկ Կալիֆորնիայի հայության հետ մենք վերապրեցինք թավշյա հեղափոխության հույզերը՝ անշրջելի համարելով դրա հաղթանակն ու քրեաօլիգարխիայի պարտությունը։

Անկասկած է, որ Grand park-ի հանրային հավաքը նաև ահռելի քաղաքական նշանակություն ունի, ընդ որում՝ մի քանի հարթության վրա։

Հայաստանում ուժայինների պաշտոնանկություններով սկսվել է հեղափոխության նոր փուլ ու պատահական չէ, որ Grand park գալուց առաջ Փաշինյանն ասուլիսի ընթացքում կոշտ գնահատականներ է հնչեցրել Արթուր Վանեցյանի հասցեին ու բացառել է նախկինների վերադարձի հնարավորությունը։ Հեղափոխության նոր փուլը էներգետիկայի ու կրեատիվ գաղափարների անհրաժեշտություն ունի ու ժամեր առաջ ավարտված հանրային հավաքը խորհրդանշորեն կարելի է համարել հեղափոխության նոր փուլի մեկնարկ։

Մյուս կողմից՝ Grand park-ը համահայկական օրակարգի երկրորդ կանգառն էր ու Փաշինյանի հերթական քննությունն էր՝ Ստեփնակերտում օգոստոսի 5-իյն կայացած հանրահավաքից հետո։ Վարչապետի լոսանջելեսյան ելույթը շատ ավելի կոնցեպտուալ էր ու, անշուշտ, կարևոր արձանագրումներ ուներ։

Նիկոլ Փաշինյանը թերևս առաջին անգամ ձևակերպեց Սփյուռքի նոր առաքելությունը՝ նրան համարելով համահայկական զարգացման նախագիծ։ Իհարկե, այս գաղափարը գեներացիայի անհրաժեշտություն ունի, սակայն Փաշինյանի կոնցեպտի հիմքում այն է, որ Սփյուռքի կառույցների գործունեության առանցքը պետք է լինեն Հայաստանն ու Արցախը, այլ խոսքով՝ համազգային պոտենցիալը պետք է կենտրոնանա ոչ թե պատմական արդարության վերականգման, այլ՝ հայկական պետականությունը հզորացնելու շուրջ։

«Հայաստանն այևս փոքր երկիր չէ, որովհետև Հայաստանն այլևս ներկայացնում է ամբողջ տասը միլոնանոց հայությանը»,- երեկ Grand park-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու այս միտքը թերևս նրա երեկվա ելույթի գաղափարական առանցքն է։ Վարչապետի այս ձևակերպումն ավելին է, քան համազգային միասնության բանաձևը։ Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է նոր Հայաստանի հավակնությունների նոր նշաձող՝ արձանագրելով ինքնիշխան քաղաքականություն վարելու մեր պետության ունակությունը։

Փաշինյանը երեկ մեկ այլ կարևոր արձանագրում է արել՝ արձագանքելով Կալիֆորնիայի նահագապետի, Լոս Անջելեսի քաղաքապետի, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ իրենից առաջ հնչեցրած ելույթներին։ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման մասշտաբային հանրահավաքը ու դրա անցկացմանը նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությունը ԱՄՆ-ի բարեկամական ժեստն է դեմոկրատական Հայաստանին։ Հավելենք, որ հաճախ միջպետական քաղաքական օրակարգերը ձևավորվում են նման բարեկամական ժեստերի ու դրանց ադեկվատ արձագանքման շնորհիվ։

https://www.youtube.com/watch?v=3rsMuwbIIVU

https://www.youtube.com/watch?v=4vUXfHR3Fmk

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում