Balmoral զբոսանավի ուղևորները ճանապարհորդության սարսափելի պայմանների պատճառով ապստամբել են անձնակազմի և կապիտանի դեմ՝ հրաժարվելով ենթարկվել խցերից դուրս գալու նրանց հրամաններին, հայտնում է Daily Mail-ը:
Խռովության պատճառ են դարձել վայրերը, ուր տարել են զբոսաշրջիկներին: Նրանց խոստացել էին «չտեսնված մարգարիտներ», բայց փոխարենը տարել են բրիտանական արդյունաբերական նավահանգիստ Գրեյթ-Յարմութ, չնայած որ ուղևորներից շատերը հենց այդտեղից էին ժամանել ֆրանսիական Դյունկերկ նավահանգիստ, որի կողքին է գտնվում ներգաղթյալների անօրինական ճամբարը և պողպատաձուլման գործարանի հարևանությամբ գտնվող Ամստերդամի Էյմյոյդեն արդյունաբերական նավահանգիստ:
Միակ քաղաքը, որտեղ եղել են զբոսաշրջիկները՝ Անտվերպենը, բոլորովին չի տպավորել նրանց: «Ջրաղացներ չկան, փայտե կոշիկներով մարդիկ նույնպես, սովորական քաղաք է, սովորական տներով»,- ասել է զբոսաշրջիկներից մեկը: Fred. Olsen Cruise Lines տուրօպերատորի ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ ինչ-որ մեկին դուր չի եկել շրջագայությունը, և հավաստիացրել է, որ նա, այնուամենայնիվ, որոշ դրական արձագանքներ ստացել է:









































