Թուրքական հյուրանոցներից մեկի հյուրերին առաջարկվել է անսովոր ծառայություն`«սթրեսային օգնության սենյակ», որտեղ զբոսաշրջիկները կարող են փշրել սպասքը, կոտրել հեռուստացույցը, համակարգիչը կամ այլ իրեր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրիստների ասոցիացիայի կայքը:
Այսպես կոչված rageroom-ը (ցասման սենյակ) տրամադրում է Ալանիայի հյուրանոցը: Հյուրանոցի հյուրը, եթե ցանկանում է ազատվել սթրեսից, պետք է հագնի հատուկ պաշտպանիչ հագուստ: Դրանից հետո նա իր տրամադրության տակ ունի տարբեր առարկաներ, որոնք կարելի է ջարդուփշուր անել ու քանդել: Նման զվարճանքի կազմակերպիչները ակնկալում են հյուրերի հանգիստը բազմաբնույթ դարձնել:
Հյուրանոցի սեփականատերերն ասում են, որ ամենից հաճախ ծառայությունից օգտվում են 18-ից 38 տարեկան տղամարդիկ, որոնք աշխատում են բիզնեսի կամ ՏՏ ոլորտում: Առավել հաճախ գրոհային սենյակում սթրեսից ազատվում են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և սկանդինավյան երկրներից եկած զբոսաշրջիկները:









































