Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

«Ռուսական երկաթուղիների» դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացման

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այդ մասին երեկ գրեցին ռուսական լրատվամիջոցները՝ մասնավորապես RTVI լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հիշեցնենք` 2018-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։

Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ կառավարության՝ 2008-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել էր «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիր։

Պայմանագրով շուրջ 849 մլն ՀՀ դրամով կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին կոնցեդենտի կողմից հետգնման նախապատվության պայմանով:

ՀԿԵ-ն պարտավորվել էր 174,5 մլրդ դրամի (575 մլն. ԱՄՆ դոլար) ներդրում կատարել։ Հարուցված քրեական գործով տվյալներ էին ձեռք բերվել ՀԿԵ–ում թույլ տրված չարաշահումների մասին։

Ռուսական կողմը դրանից հետո հայտարարեց, որ չի ընդունում ստուգումների արդյունքները։ Հետո քրեական գործին զուգահեռ բանակցություններ սկսվեցին հայկական ու ռուսական կողմի միջև։ Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր երկաթուղու հարցին և նշել, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ Փաստորեն վարչապետի հայտարարությունից օրեր անց ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական կողմը մտադիր է դադարեցնել կոնցեսիոն պայմանագիրը։

RTVI աղբյուրի տվյալներով՝ ՀԿԵՈւ-ի դեմ յոթ գործ է հարուցվել, որոնք միավորվել են մեկ վարույթում։ Խուզարկությունների ժամանակ ընկերությունից առգրավել են փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ընկերության աշխատանքի սկզբից մինչև 2018 թվականը, ինչը խիստ դժվարացնում է ՀԿԵՈւ-ի ընթացիկ գործունեությունը, ասում է RTVI-ի զրուցակիցը։ Ընկերությունը փորձել է վերադարձնել փաստաթղթերը դատարանի միջոցով, բայց նրան մերժել են։

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունում ֆինանսական պահանջներն անհիմն են համարում։ Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵՈւ 10 տարվա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը ընկերությունում կազմել է 3 տարի»։

Բացի դրանից՝ վերջին տարիներին ձեռնարկության հաշվեքննությունը իրականացնում է PricewaterhouseCoopers ընկերությունը։ RTVI-ի զրուցակցի խոսքերով, եթե Հայաստանը ցանկանար ճնշում չգործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզեր իրավիճակը, կդիմեր միջազգային դատարան։

«Պայմանագրով նախատեսված է, օրինակ, դիմել արբիտրաժ Փարիզում պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, բայց դրա փոխարեն հայկական կողմը նախընտրել է ճնշումը քրեական գործերի «դամոկլյան սրով»,- նշում է ռուսական լրատվամիջոցի աղբյուրը։

Էներգետիկ և անվտանգության գծով փորձագետ Վահե Դավթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական կողմի հնարավոր մտադրություններին՝ պայմանագրի խզմանը և դրանից բխող հետևանքներին, նկատեց, որ Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման պայմանագրի հնարավոր խզման մասին լուրերը, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի փոխնախարարի կոշտ հռետորաբանությունը ամբողջությամբ տեղավորվում են հայ-ռուսական հարաբերություններում տիրող ու արդեն անվտանգային համակարգերի վրա անդրադարձող ճգնաժամի վրա: ««Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուրս գալը հայաստանյան շուկայից, հսկայական ներդրումային ծրագրի ($572 մլն) դադարեցումն օրգանապես հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացմանը, ապա նաև ընդհանուր ներդրումային միջավայրի վատթարացմանը: Ճիշտ է, վերջին տարիներին երկաթուղու անտաղանդ ու անպատասխանատու կառավարման արմատացած ավանդույթները ևս զգալիորեն նպաստել են ճգնաժամի առաջացմանը:

Սակայն, ի վերջո, այդ ավանդույթները կարող են հաղթահարվել քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասաց Դավթյանը՝ հավելելով. «Սակայն քաղաքական կամքի դեֆիցիտն ակներև է: Հատկապես հայկական կողմից, որը վերջին շրջանում փորձում է երկաթուղու խնդիրների լուծման հարցում հանդես գալ ոչ թե պետականամետ ու հաճախ անհրաժեշտ պրոտեկցիոնիստական, այլև հետաքննական լրագրության դիրքերից: Բացահայտումներ, սկանդալներ, ինտրիգներ: Ինչ խոսք, չարաշահումների բացահայտումն (այն էլ 60 մլն դոլարի հասնող) անհրաժեշտ է, սակայն երբ այն չի կապակցվում համակարգի շարունակական զարգացման ռազմավարության հետ, ապա վերածվում է զուտ քաղտեխնոլոգիական գործիքի: Ապահովելով ընթացիկ դրական էֆեկտ՝ այն որոշ ժամանակ անց մերկացնում է այդ տեխնոլոգիան իրականացնող դերակատարին»։

Դավթյանի խոսքերով՝ դիցուկ, կոնցեսիոն պայմանագիրն իսկապես խզվում է, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որում.

1. Հայաստանի երկաթուղին մնում է առանց շարժակազմի: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Սա նշանակում է, որ հայկական կողմը ստիպված կլինի կամ գնել նոր շարժակազմ (գուցե հետ գնել ժամանակին վաճառվածը), ինչի համար դժվար թե համապատասխան միջոցներ գտնվեն, կամ էլ վարձակալել նույն շարժակազմը, ինչը բացասաբար կազդի փոխադրումների սակագների վրա: Արդյունքում՝ ավելի թանկ ցորեն ու հացահատիկ, ավելի թանկ բենզին ու դիզվառելիք և այն:

2. Հայաստանի երկաթուղու շուրջ 3000-անոց կոլեկտիվը կկանգնի կամ կրճատման կամ էլ, լավագույն դեպքում, աշխատավարձերի արմատական վերանայման փաստի առջև: Լինելով վնասով աշխատող տնտեսվարող՝ ՀԿԵ-ն իր աշխատակիցներին աշխատավարձով է ապահովում ներդրումային ֆոնդից, ինչը հակասում է կոնցեսիոն պայմանագրով սահմանված բիզնես մոդելին: Եվ այս իմաստով պատահական չէ, որ ներդրումները չեն բերել համակարգի համալիր զարգացմանը: Պարզապես նախկինում իշխանությունները այս խնդրի վրա աչք էին փակում, ինչն առավելապես պայմանավորված էր քաղաքական նկատառումներով: Ներկայումս էլ տվյալ խնդրի լուծումն իշխանությունները փնտրում են միմիայն «բռնեմ-փակեմ» տրամաբանության մեջ:

3. Վերանում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական նշանակության առանցքային հարթակներից մեկը: Ենթակառուցվածք լինելուց բացի՝ երկաթուղին նաև քաղաքական երկխոսության ապահովման կարևոր կոմունիկացիոն միջոց է: Ընդ որում՝ կոնսերվատիվ միջոց, որի խնդիրները անհրաժեշտ է լուծել ոչ թե դրանք թմբկահարելով ու միջպետական օրակարգ բերելով, այլև քողարկված՝ ապաքաղաքական ու բացառապես տեխնոկրատական միջոցներով։

Հայաստանի կառավարությունը, թերևս, մեծ անելիք ունի այս մասով, և առաջիկայում՝ հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ հարցը թերևս կդառնա քննարկման առարկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում