Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ֆրանցիսկոս պապի հետ։ Ինչպես հաղորդում է BBC-ին, այս մասնավոր այցը երկարատև գործընթացի բաղկացուցիչ մասն է՝ միտված Մեծ Բրիտանիայի ու Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը։
Թագուհին, որն անգլիկան եկեղեցու ղեկավարն է, աջակցել է Հռոմի կաթոլիկ և անգլիկան եկեղեցիների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին։
Ավելի վաղ թագուհին ու նրա ամուսին արքայազն Ֆիլիպը Կվիրինալյան պալատում ճաշել են Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ու նրա տիկնոջ՝ Կլիոյի հետ։ Սա բրիտանական թագուհու առաջին արտասահմանյան ուղևորությունն է 2011-ից ի վեր, երբ նա այցելեց Ավստրալիա։









































